|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Երևանում ժամը 16:10-ի սահմաններում Հալաբյան փողոցում թիվ 26 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Թաթոս Մնացականյանի վարած մարդատար Газель մակնիշի 1402 S համարանիշի և 43-ամյա Արսեն Հակոբյանի վարած մարդատար Газель մակնիշի 1283 S համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Газель-ների ուղևորները օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Ականատեսները պատմել են. որ վիրավորները 8 հոգի են և նրանց մեջ կան երեխաներ ովքեր տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Газель-ները սպասարկում են Երևան քաղաքի տրանսպորտի թիվ 12 և 74 երթուղիները: