|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը նորովի է ընդունելու Եվրո 2016-ի ընտրական փուլի` Հայաստան-Սերբիա հանդիպումը:
Այս օրերին մարզադաշտում շինարարական աշխատանքների վերջին փուլերն են: Հարդարման և կահավորման վերջին աշխատանքներն են կատարվում թիմերի հանդերձարաններում, մրցավարների, պատվիրակների սենյակներում, մամուլի ասուլիսների, մեդիայի աշխատանքային սրահներում, «Հանրապետական» մարզադաշտի` Վարդանանց և Չարենց փողոցների գլխավոր մուտքերի, տրիբունաների մուտքերի մոտ:
Գործելու է դեպի մարզադաշտ և տրիբունաներ մուտքի նոր՝ հատուկ բաժանիչներով և պտտադռներով (տուրնիկետներ) կահավորված էլեկտրոնային համակարգ, տեսահսկման համակարգ, որը գրանցելու է ցանկացած շարժ և գործողություն՝անվտանգության նկատառումներից ելնելով: Ստեղծվում են միջազգայնորեն ընդունված բոլոր հարմարությունները՝ ֆուտբոլիստների, երկրպագուների, մեդիայի ներկայացուցիչների համար:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը հատուկ ֆոտոռեպորտաժ է պատրաստել հարդարման և կահավորման աշխատանքների վերջին փուլի վերաբերյալ: Եվս մի քանի օր, և կներկայացնենք, թե ինչպես է արդեն ամբողջովին կահավորված, հարդարված, բոլոր համակարգերով հանդերձավորված` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը դիմավորելու Եվրո 2016-ի ընտրական փուլի`Հայաստան-Սերբիա առաջին տնային հանդիպումը:





