|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կբացվի մինչև տարեվերջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:
Նա նշեց, որ Կոմիտասի 145-ամյակին նվիրված միջոցառումների ամփոփումը հենց թանգարան-ինստիտուտի բացմամբ կլինի:
«Շինարարական աշխատանքներն արդեն ավարտված են, հիմա ներքին կահավորման հարցերն են լուծվում: Թանգարան-ինստիտուտի կառուցումը մեզ համար շատ առանցքային հարց էր, քանի որ այն լինելու է լուրջ գիտահետազոտական կենտրոն, որտեղ իրականացվելու են ուսումնասիրություններ` կոմիտասյան գործերի հետ կապված»,- ասաց Պողոսյանը: