|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ:
Yerkir.am_ի հետ զրույցում թանգարան-ինստիտուտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացրին, որ Ազնավուրը թանգարան էր այցելել որդու` Նիկոլայ Ազնավուրի հետ:
Ազնավուրը թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո գրառում է կատարել թանգարան-ինստիտուտի հուշամատյանում. «Մենք երբեք լիովին չենք ճանաչում այն արվեստի գործերը, որոնցով հիանում ենք: Մեկ ժամ այս թանգարանում լինելը մեզ շատ բան սովորեցրեց և հարստացրեց մեզ»:
Ազնավուրը շատ տպավորված է եղել թանգարանից: