|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր հիվանդանոցում մահացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսանկան ֆակուլտետի դեկան Զաքար Կիրակոսյանը. այս մասին yerkir.am-ին տեղեկացրին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում. 57-ամյա Զաքար Կիրակոսյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ուջան գյուղի վարչական տարածքում, ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել սեփական տան քարե պարսպին: Կիրակոսյանը նախ տեղափոխվել էր Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից էլ` Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն: