|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ-ում մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը:
Մեկ տարի առաջ` 2013-ի հունիսի 15-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում ցուցահանդեսի բացմամբ էլ նշվեց նկարչի ծննդյան 80-ամյա և ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանները:
Աթոյանը ծնվել է Գյումրիում, սովորել Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ինչպես նաև Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետում: 1982-ին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչմանը: 1991-ից բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում: