|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կյանքից հեռացել է Հայաստանի սոցիալական ապահովության նախկին նախարար Նարինե Բալայանը։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարզերի նախարարությունը։
Տիկին Բալայանը Հայաստանի սոցիալական ապահովության նախարարի պաշտոնում եղել է 1985-1990թթ․, այնուհետ զբաղեցրել նախարարության Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրենի, ապա ԱՍՀ նախարարի խորհրդականի պաշտոնները։ Վերջին տարիներին աշխատել է նույն ինստիտուտի Կենսաթոշակային և ժողովրդագրության հիմնախնդիրների բաժնում։
ԱՍՀ նախարարությունը խորին ցավակցություններ է հղում Նարինե Բալայանի ընտանիքին և մերձավորներին։