|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Կորդոբայի «Տաշերես դե Կորդոբա» ակումբի խաղացողները հերթական տուրի`«Պատրոնատոյ»-ի հետ խաղից առաջ, Կորդոբայի հայ համայնքի ՀՅԴ երիտասարդական միության նախաձերնությամբ, հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ֆուտբոլիստները խաղից առաջ պարզել են Հայոց ցեղասպանության մասին հիշեցնող պաստառ և մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Հանդիպումն ավարտվել է «Տաշերես դե Կորդոբայ»-ի հաղթանակով` 3:1 հաշվով:
Լուսանկարը՝ totalfootball.am-ի