|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը նշել է, որ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին հիշատակում են ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։ Ֆերնանդեսը Ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում։
«Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին մենք հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։
Գրկում ենք հայ ժողովրդին և Արգենտինայի հայկական համայնքին՝ վերահաստատելով մեր մշտական հավատարմությունը մարդու իրավունքների լիարժեք գործունակությանը»,- գրել է Արգենտինայի նախագահը։