|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Րաֆֆի Հովհաննիսյանը դարձյալ հանրահավաքի է հրավիրում Ազատության հրապարակում, այս անգամ` սեպտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ: Հանրահավաքը նվիրված է ՀՀ անկախության օրվան:
Րաֆֆի Հովհաննիսյանը կխոսի առկա խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ իր պատկերացումների մասին: Հարցին, թե այս անգամ ումի՞ց է «բադասխան» պահանջելու, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Ամեն մեկս պետք է մեզ համար պատասխան պահանջենք եւ ոչ թե միայն մեղադրանքը դնենք ուրիշի վրա»։ Հարցին ի պատասխան, թե արդյո՞ք նախագահի հրաժարականը կպահանջի պատգամավորը, Թեւան Պողոսյանը նշեց. «Մենք չունենք ընտրված նախագահ»։