|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երեւանի Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաքի։
Հանրահավաքին կհաջորդի տոնական շքեղ համերգ։ Հնչելու են ազգային, հայրենասիրական երգեր` լավագույն կատարողների մեկնաբանությամբ: Մասնակցելու են նաեւ ազգագրական պարային խմբեր, իսկ երեկոյի ավարտին լինելու է հրավառություն: Հանրահավաքի մեկնարկը՝ 19:00-ին։
Տոնական միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվելու: Հաջորդ օրերին տեղի են ունենալու դասախոսություններ, ինչպես նաեւ հանդիպումներ ռազմական եւ քաղաքական գործիչների հետ: