|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին ղեկավար Դեւիդ Պետրեուսը հրապարակավ ներողություն է խնդրել արտաամուսնական կապի համար, որը 2012-ին հանգեցրել է նրա հրաժարականին. հայտնում է Associated Press-ը: Համապատասխան հայտարարությունը նա արել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի սպաների պատրաստման ծառայության հանդիսավոր ընթրիքի ժամանակ:
Պետրեուսն ասել է, որ խորապես ցավում է, որ իր այդ քայլը ստիպեց իրեն հեռանալ պաշտոնից ու այդքան ցավ պատճառեց իր ընտանիքին, ընկերներին ու կողմնակիցներին: