|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հունաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին երկրի մայրցամաքային շելֆում Թուրքիայի կողմից անօրինական երկրաբանա-հետախուզական աշխատանքների կապակցությամբ:
Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Հունաստանը պաշտպանում է իր ինքնիշխան իրավունքները ՄԱԿ-ի Ծովային իրավունքի մասին` 1982 թվականին ընդունված միջազգային կոնվենցիային համապատասխան:
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել էր, որ բոլոր փորձերը` այդ հարցը լուծել ԱԳՆ-ների մակարդակով, ապարդյուն են անցել: