|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայ երիտասարդական միության կազմակերպությամբ` երեկ հալեպահայությունը հավաքվել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության այգում՝ իր հավաքական բողոքն արտահայտելով Թուրքիայի բարբարոսությունների դեմ:
Բողոքի հավաքին ներկա են եղել հայ երեք համայնքապետերը, իսլամ կրոնավորներ, Սիրիայի խորհրդարանի անդամներ ու հարյուրավոր երիտասարդներ:
Հալեպահայությունը Դամասկոսում ՄԱԿ-ի ներկայացուցչին հղած նամակում կոչ է արել դատապարտել Թուրքիային և պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում ու արդար հատուցում:
Նամակում նաև ուշադրություն է հրավիրվել փաստին, որ թուրք դահիճը շարունակում է անպատիժ մնալ նաև Սիրիայում, մանավանդ՝ Հալեպում իր բարբարոսությունների համար: Հալեպահայեր կոչ են ուղղել կասեցնել և սանձել Թուրքիայի նորօսմանյան նկրտումները:









