|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունն Անվտանգության խորհրդին նամակ է հղել, որում հերքել է Իրանի կողմից բրիտանական նավթատար լցանավի ձերբակալման վերաբերյալ Մեծ Բրիտանիայի՝ ԱԽ-ին ուղղված նամակում նշված տվյալները. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Իրանի նամակում նշված են միջադեպի մանրամասները եւ ընդգծված է, որ Իրանի գործողությունները համապատասխանում են միջազգային ծովագնացության օրենքներին:
«Մեծ Բրիտանիայի նավթատար լցանավի ձերբակալումը կատարվել է ծովագնացության միջազգային օրենքի շրջանակում՝ Հորմուզի նեղուցում կարգուկանոնի հաստատման եւ անվտանգության ապահովման նպատակով»,- ասված է նամակում: