|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Facebook սոցիալական ցանցի օգտատերերը տարբեր երկրներից բողոքում են ծառայության աշխատանքի խափանումներից, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետեւում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների խափանումներին եւ անջատումներին:
Կայքի տվյալներով՝ Facebook-ի հետ կապված խնդիրները սկսվել են Երևանի ժամանակով մոտավորապես 18։30-ին:
Խնդիրների վերաբերյալ ամենաշատ բողոքները գալիս են ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից, ինչպես նաև Գերմանիայից, Նիդեռլանդներից, Ֆրանսիայից և այլ երկրներից։
Խափանումներ են արձանագրվում նաև Facebook Messenger-ի և Instagram-ի* աշխատանքում։