|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իսրայելական Կնեսետում մեծամասնություն կազմող կուսակցություններն առաջարկել են երկրի նախագահ Շիմոն Պերեսին` հանձնարարել Բենիամին Նեթանյահուին ձեւավորել նոր կառավարություն, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա շաբաթ օրը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ օրենքի` պետության ղեկավարը երեկ ավարտել է հունվարի 22-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանում հայտնված 12 միավորումների հետ խորհրդակցությունները: Կուսակցությունների առաջնորդների հայտարարություններից երեւում է, որ 6 կուսակցություն առաջարկել են Նեթանյահուի թեկնածությունը. նրանք 82 տեղ ունեն Կնեսետում: Մյուս կուսակցությունները ձեռնպահ են մնացել առաջարկություններից: