|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Turan գործակալությունը փորձել է պարզել, թե որ երկրներն են դեմ արտահայտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանի անդամության վերաբերյալ հոկտեմբերի 25-ին կայացած քվեարկության ժամանակ:
Հիշեցնենք, որ առանց այլընտրանքի տեղի ունեցած քվեարկության ընթացքում ՄԱԿ-ի 193 անդամներից 24-ը դեմ են քվեարկել Ադրբեջանին, իսկ 13 երկիր այլ թեկնածուներ են առաջադրել:
Արեւմտյան դիվանագետներից մեկն ասել է, որ Ադրբեջանի դեմ քվեարկել են Եվրամիության անդամ երկրները: Ըստ աղբուրի` դա կապված է Բաքվի անորոշ արտաքին քաղաքական կուրսի եւ մարդու իրավունքների խախտումների հետ:
«Արեւմուտքը չէր ուզում երկրորդ Պակիստան տեսնել Անվտանգության խորհրդում` արեւելաեվրոպական երկրի փոխարեն»,- նշել է աղբյուրը: