|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը yerkir.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկություններն այն մասին, թե ինքը միացել է ՀԱԿ-ին:
Երբ Կարապետյանին տեղեկացրինք, որ ամբողջ մամուլը հեղեղված է դրանով, նա նշեց, որ այսօրվա իր մամուլի ասուլիսի ժամանակ պարզապես հայտարարել է, որ մասնակցելու է ՀԱԿ-ի` հոկտեմբերի 28-ի հանրահավաքին:
«Հայտարարել եմ, որ այդ օրը ես լինելու եմ ժողովրդի կողքին»,-նշեց Կարապետյանը, բայցեւ չցանկացավ նշել, թե ինչպիսին եւ երբ կարող է լինել ՀԱԿ-ի հետ միացումը: