|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի արտգործնախարարությունը Թուրքիա հարցում է ուղարկել` պահանջելով բացատրել, թե ինչու է Անկարան համաձայնել իր տարածքում հակահրթիռային պաշտպանության ամերիկյան համակարգ տեղակայել. տեղեկացնում է РБК-ն:
Իրանական կողմի կարծիքով` դա Թեհրանի նկատմամբ ոչ բարեկամական քայլ է, բացի այդ` Անկարայի դեմ ուղղված ռազմական սպառնալիքներ չկան, որ նա դիմել է այդ քայլին:
Ըստ ԱՄՆ-ի հետ ստորագրված պայմանագրի` համակարգը տեղակայվելու է Թուրքիայի հարավ-արեւելքում` Մալաթիայում: Վերլուծաբաններն ԱՄՆ-ի այդ նախաձեռնությունը բացատրում են Իրանի կողմից ռազմական սպառնալիքի աճով: