|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանը բողոքի նոտա է հղել Թուրքիային՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իրանի տարածաշրջանային քաղաքականության քննադատության պատճառով:
Ըստ «Ակօս»-ի՝ Իրանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մերզիե Աֆհամը այդ կապակցությամբ պարզաբանում է պահանջել: Նա ասել է, որ Էրդողանի այդ հայտարարությունները վշտացրել են Իրանին, և իրենք պաշտոնական Անկարայից «համոզիչ և հստակ բացատրություն» են ակնկալում:
Իրանի փոխարտգործնախարար Հուսեյին Քաշքավին, սակայն, նշել է, որ Էրդողանի՝ ապրիլի 7-ին նախատեսված այցը Թեհրան չի հետաձգվի: