|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեկ երեկոյան Վրաստանում 100-150 մ բարձրությունից ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենա է ընկել Դարյալի կիրճը:
Վրացական «Ռուսթավի 2» հեռեւստաընկերությունը, վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությունը, տեղեկացնում է, որ փրկարարները դեպքի վայրում հայտնաբերել են երեք մարմին` մեկը` Հայաստանի, երկուսը` Ռուսաստանի քաղաքացիների:
Մահացածներին տեղափոխել են Թբիլիսի: «Ինտերֆաքսի» տվյալներով` զոհվածների անուններն են` Նաջիբ Դարբինյան եւ Միխայիլ ու Գերման Յուզովներ: