|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 4-ին, ժամը 18:05-ին տեղեկություն է ստացվել, որ Քասախ գետի կիրճում՝ Կախովի կամրջի մոտակայքում, մարդ է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1981 թ. ծնված Ա. Վ.-ն ընկել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում՝ Քասախ գետի կիրճում:
Փրկարարներն Ա. Վ.-ին պատգարակով մոտեցրել են (մոտ 7 մ) շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Երևան քաղաքի Արմենիա ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: