|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իսպանիայի Ալբա կղզու 85-ամյա դքսուհին պատրաստվում է ամուսնանալ իրենից 24 տարով փոքր Ալֆոնսո Դիեզի հետ: Դքսուհին համարվում է արքայական ընտանիքի ամենահարուստ անդամը: Նրա կարողությունը կազմում է 3.5 միլիարդ եվրո:
Դքսուհու 6 երեխաները դեմ են իրենց մոր ամուսնությանը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ դքսուհին արդեն բաժանում է իր կարողությունը երեխաների մեջ, որպեսզի գրավի նրանց սիրտը եւ համաձայնություն ստանա:
Ալֆոնսո Դիեզը քաղծառայող է եւ աշխատում է հասարակական անվտանգության դեպարտամենտում: Ինչպես տեղեկացնում է CNN-ը, նրանք մինչեւ ամուսնության մասին որոշում ընդունելը մի քանի տարի ընկերություն են արել: