|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի Քըրիքքալ քաղաքի իշխանությունները որոշել են յուրօրինակ հարսանեկան արարողություն կազմակերպել:
Ամուսնացողը 90-ամյա Ալիյա Ալբայրաղն է: Հարսանեկան արարողություն անցկացնելու գաղափարը ծագել է Ալիյայի թոռների եւ ծոռների մոտ, քանի որ ավելի քան 70 տարի առաջ նա փախել էր իր սիրեցյալ` ներկայումս նույնպես 90 տարեկան Մովլուդ Ալբայրաղի հետ, հետեւաբար` հարսանիք չի եղել:
Օգտագործելով Նովրուզ Բայրամի գալիք տոնակատարությունները` զույգի սերունդները որոշել են նվեր մատուցել նրանց: