|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մարտի 22-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարության, Արտաքին առեւտրի աջակցության ճապոնական կազմակերպության (JETRO) եւ Զարգացման հայկական գործակալության (ADA) ջանքերով կայացավ «Գործարար միջավայրը Հայաստանում» սեմինարը:
Միջոցառման ժամանակ ընթերցվեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը, որում նա ցավակցում էր Ճապոնիայի ժողովրդին բնական աղետների ողբերգական հետեւանքների կապակցությամբ. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: Իր ուղերձում նախարարն ընդգծել էր սեմինարի կարեւորությունը հայ-ճապոնական առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում, ինչին կաջակցի անցյալ տարի Ճապոնիայում բացված ՀՀ դեսպանությունը:
Սեմինարի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսական կյանքի առանձնահատկությունները, պատասխաններ են տրվել ճապոնական ընկերությունների ներկայացուցիչների հարցերին: