|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին:
Վարչապետը կարևորել է ՀՀ-ում և Շվեդիայում դեսպանություն հիմնելու մասին երկկողմ փոխադարձ որոշումները՝ Շվեդիայի հետ համագործակցության խորացման և ընդլայնման համատեքստում: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը և արդյունավետ աշխատանքը նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցները քննարկել են հայ-շվեդական առևտրատնտեսական կապերի սերտացմանը, հայ և շվեդ գործարարների ուղղակի շփումների հաստատմանը և համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: