|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի այսօրվա որոշմամբ՝ Կարեն Ղուկասյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացրել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կարեն Ղուկասյանը նախկինում աշխատում էր հանրապետական հիվանդանոցում, իսկ մինչ այս նշանակումը զբաղեցնում էր ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության բժշկա-սոցիալական փորձաքննության կենտրոնի տնօրենի պաշտոնը: