|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՀ գլխավոր դատախազությունում այս պահին շարունակում են թափուր մնալ մի շարք սկզբունքային պաշտոններ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես, թափուր է գլխավոր դատախազի երկու տեղակալի, այդ թվում՝ զինդատախազի, և երկու վարչության պետի պաշտոնները։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գլխավոր դատախազը հոկտեմբերի 21-ին հրաման է ստորագրել, որով պաշտոնից ազատել է արդարադատության առաջին դասի խորհրդական, Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արսեն Սիմոնյանին։ Առ այս պահը նշված պաշտոնում որևէ մեկը չի նշանակվել։ Մյուս առանցքային վարչությունը, որը շարունակում է մնալ առանց պետի, պետական իշխանության դեմ ուղղված հանցագործունների գործերով վարչությունն է։
Աննա Վարդապետյանի՝ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո կադրային ջարդ է սկսվել նաև աշխատակազմում, թափուր են գլխավոր խարտուղարի տեղակալների, բաժնի պետերի տեղակալների, գխավոր մասնագետների պաշտոնները։
Աղբյուր` Փաստինֆո