կարևոր
637 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-07 10:11
Քաղաքական

Իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան

Իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է:

Փաշինյանն արդեն երկրորդ անգամ է, ինչ, անդրադառնալով բանակում տեղի ունեցող միջադեպերին, ասում է, որ մարտական դիրքերում զգոնություն չի պահպանվում, իսկ զինվորը դիրքում պատշաճ կարգով հերթապահություն տանելու դրդապատճառ չունի:

Որպես պատճառաբանություն բերվում է այն հանգամանքը, որ նախկինում մշտական լարվածություն կար, և զինվորներն իրենց իսկ անվտանգության համար չէին քնում դիրքում, իսկ հիմա խաղաղություն է, և այդ սպառնալիքի զգացումը չկա:

Նախ Փաշինյանը պայթեցնում է իշխանության փչած այն փուչիկը, որ նախկինում էլ են զինվորները քնել, որով փորձ էր արվում բանակում տեղի ունեցող միջադեպերը լղոզել:

Երկրորդ, եթե բանակում, մարտական դիրքերում զգոնություն չկա, զինվորը դիրք պահելու մոտիվացիա չունի, իսկ ներսում հարցերը փողոցի լեզվով են լուծվում, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն, իսկ մարտական կանոնադրությունն ու օրենքները չեն գործում:

Ահա սա է իշխանության թիվ մեկ դեմքի գնահատականը բանակին և նրա իրական վիճակին»: