|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Ադրբեջանի զինծառայողները Պակիստանի հետ համատեղ հատուկ զորավարժությունների են մասնակցել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխանցում է, որ վարժանքներն անցկացվել են Կարաչիում։
Զորավարժությունների հիմնական նպատակն է եղել երկու երկրների զինծառայողների միջև փորձի փոխանակումը, ստանդարտ գործառնական ընթացակարգերի ուսումնասիրությունն ու փոխգործակցության կատարելագործումը։
Ուսումնական ծրագրի շրջանակում իրականացվել են նաև գործնական հրաձգության և ծովային գործողությունների վարժանքներ՝ հնարավորինս մարտական պայմաններին մոտեցված իրավիճակներում։
Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հատուկ ուշադրություն է դարձվել նաև հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ստորաբաժանումների համակարգման և փոխգործակցության բարձրացմանը։