|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ու Պակիստանի զինված ուժերը «Աթաթուրք -2021» համատեղ զորավարժություններ են սկսել: Արարողությունն անցկացվել է Պակիստանի Խայբեր-Պախթունխվա նահանգի Թարբելա շրջանի ռազմաբազայում. հայտնում է Anadolu-ն:
Պակիստանի զինված ուժերի հրամանատարությունը հաղորդել է, որ երկու երկրների բանակների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված զորավարժությունները կշարունակվեն երեք շաբաթ:
Թուրք-պակիստանյան համատեղ զորավարժությունները երկրներից յուրաքանչյուրում հերթափոխով անցկացվում են 1998 թվականից՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ: Թուրքիայում վարժանքները կոչվում են «Ջիիննահ», Պակիստանում՝ «Աթաթուրք»: