կարևոր
652 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-05 14:51
Քաղաքական

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. ՀՀ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն:

Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ բուժառուին տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն:

«Նրա կյանքին սպառնացող ռիսկ չունենք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ, տրամադրվում է վիճակին համարժեք բուժօգնություն: Բարդություններ առկա չեն», - նշել է Ծատրյանը: