|
Փոխարժեքներ
20 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևաշատ գյուղում արտեզյան ջրի հորատող տեխնիկան ընկել է քաղաքացու վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ հորատող «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի ճնշման յուղի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով վարորդի գլուխն արգելափակվել է հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում ու տեղում մահացել։Համայնքային ոստիկանները և պարեկները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Արամայիս Առաքելյանն է։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։