|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 23-ին՝ ժամը 05.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ալեքսանդր Հովհաննիսյանը և հայտնել, որ մարդ է սպանել. տեղեկացնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1966 թ. ծնված Ալեքսանդր Հովհաննիսյանը և 1986 թ. ծնված Արթուր Մարտիրոսյանը շինարարական աշխատանքներ են կատարել Երևան-Մեղրի ճանապարհի 241-րդ կմ-ի 920-րդ Մ աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց երկհարկանի շինությունում և բնակվել հարևանությամբ գտնվող շարժական տնակում: Նույն օրը, ժամը 02.00-ի սահմաններում, նշված տնակում վիճաբանության ժամանակ Ա. Հովհաննիսյանը դիտավորությամբ մետաղական ամրանով հարվածներ է հասցրել Ա. Մարտիրոսյանի գլխի հատվածին` պատճառելով մահ:
Ալեքսանդր Հովհաննիսյանը ձերբակալված է: Հանցագործության գործիք մետաղական ամրանն առգրավված է: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: