|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հետևողականորեն շարունակում է օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել այն ընկերությունների նկատմամբ, որոնք իրենց պայմանագրային պարտավորությունները պատշաճ չեն կատարել:
Վերջին 10-օրյակում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու համար գրավոր զգուշացումներ են տրվել նաև մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման և մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 17 ընկերությունների:
Օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող 10 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ աշխատանքային նախագծով նախատեսված պարտավորությունների թերի կատարման և ապառքների առկայության համար:
Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող 7 ընկերությունների տրվել են գրավոր զգուշացումներ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների վերաբերյալ միջանկյալ հաշվետվությունները լիազոր մարմին չներկայացնելու համար:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն