կարևոր
589 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-15 20:17
Աշխարհ

Ռուսաստանի համար սպառնալիք հանդիսացող ցանկացած վայր ու տարածք օրինական ռազմական թիրախ է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի համար սպառնալիք հանդիսացող ցանկացած վայր ու տարածք օրինական ռազմական թիրախ է․ ՌԴ ԱԳՆ

Ցանկացած վայր, որտեղից Ռուսաստանին ռազմական սպառնալիք է ուղղվում, մեզ համար օրինական ռազմական թիրախ է հանդիսանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՆԱՏՕ-ի անդամ պետությունները Ուկրաինայի հետ ձևավորում են սպառազինության համատեղ արտադրություն, որի արտադրական հզորությունները տեղակայվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ արևմտյան երկրներում։

Ցանկանում ենք ևս մեկ անգամ հստակ հայտարարել. ցանկացած վայր, որտեղից մեր երկրին ռազմական սպառնալիք է բխում, Ռուսաստանի համար օրինական ռազմական թիրախ է հանդիսանում»,- այս համատեքստում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ Արևմուտքը իր իսկ ձեռքով «ահաբեկչություն է սերմանում»՝ հաշվի չառնելով, որ վաղն այն անզոր է լինելու կանգնեցնել։