|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ուկրաինան դարձել է Իրանի հարվածների օրինական թիրախ՝ Իսրայելին ցուցաբերած օգնության պատճառով, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«Իսրայելի ռեժիմին անօդաչու թռչող սարքերով աջակցելով՝ փլուզված Ուկրաինան փաստացի ներքաշվել է պատերազմի մեջ և, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, իր ամբողջ տարածքը վերածել է Իրանի օրինական թիրախի», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Նշենք, որ Կիևի և Թել Ավիվի միջև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում համագործակցության մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համապատասխան մասնագետներ է ուղարկել Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ։