կարևոր
469 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 15:13
Հասարակություն

«Միայն Գագիկ Ծառուկյանի հարցը չէ, այդ խուզարկությունները առնչվել են հանրությանը»․ «Կենտրոն» TV-ի գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը՝ ՀՌՀ անդամին

«Միայն Գագիկ Ծառուկյանի հարցը չէ, այդ խուզարկությունները առնչվել են հանրությանը»․ «Կենտրոն» TV-ի գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանը՝ ՀՌՀ անդամին

ՀՌՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Կենտրոն» ՀԸ դեմ՝ նշելով, որ հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում լրատվական թողարկումներում նույն թեմայի՝ Գագիկ Ծառուկյանի տանը, ընկերություններում  արված խուզարկությունների և ձերբակալության մասին լուսանաբումը գերազանցել է 25 տոկոսը։

Հանձնաժողովը համարում է, որ հեռուստաընկերությունը խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի այն կետը, ըստ որի՝ հեռարձակողի լրատվական հաղորդումներում միևնույն թեմայի լուսաբանումը չպետք է գերազանցի կոնկրետ հաղորդման ընդհանուր եթերաժամանակի 25%-ը։

Նշենք, որ ՀՌՀ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանեց 100 հազար դրամով։

Հանձնաժողովի որոշումը փորձեց հիմնավորել ՀՌՀ անդամ Նունե Հախվերդյանը՝ սեփական դիտարկումներով և «Կենտրոն» ՀԸ-ի տնօրենին ուղղված մի քանի հարցերով։ Ի պատասխան՝ Բեթղեհեմ Արաբյանը նշեց, որ լուսաբանվել է ոչ թե մեկ թեմա, այլ մի քանի, և ռեպորտաժները եղել են ոչ միայն Ծառուկյանի, այլև իրավապահ մարմինների գործունեության, փակված ձեռնարկությունների, աշխատակիցների դժգոհության և այլ հարցերի մասին։ 

Մանրամասն՝ տեսանյութում։