կարևոր
427 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 14:36
Հասարակություն

Եթե «Կենտրոն» TV-ն լուսաբանում է ՊՆ, ԱԳՆ, ՆԳՆ նշանակում է, որ կառվարությանն անդրադառնալիս գերազանցե՞լ է 25%-ը․ «Կենտրոն» TV-ի գլխավոր տնօրենը՝ ՀՌՀ-ին

Եթե «Կենտրոն» TV-ն  լուսաբանում է ՊՆ, ԱԳՆ, ՆԳՆ նշանակում է, որ կառվարությանն անդրադառնալիս գերազանցե՞լ է 25%-ը․ «Կենտրոն» TV-ի գլխավոր տնօրենը՝ ՀՌՀ-ին

ՀՌՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Կենտրոն» ՀԸ դեմ՝ նշելով, որ հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում լրատվական թողարկումներում նույն թեմայի՝ Գագիկ Ծառուկյանի տանը, ընկերություններում  արված խուզարկությունների և ձերբակալության մասին լուսանաբումը գերազանցել է 25 տոկոսը։ ՀԸ գլխավոր տնօրեն Բեթղեհեմ Արաբյանն առարկություն ներկայացրեց՝ նախ ուշադրություն հրավիրելով, որ խոսքը երեք թեմաների մասին է, ապա հարց ուղղեց ՀՌՀ անդամներին՝ եթե նույն օրը լուսաբանում են ԱԳՆ-ին, ՊՆ-ին, Սոցապնխարարությանը, Արդարադատության նախարարությանը, արդյո՞ք լուսաբանում է միայն կառավարությանը և դա 25 տոկոսի խախտում է։ Բեթղեհեմ Արաբյանը նաև ընդգծեց, որ  չի հիշում, որ պետությունը միանգամից 70 ձեռնարկություններում խուզարկություն իրականացնի։

«Հիմա ես ինչու չեմ լուսաբանել ՔԿ աշխատանքը՝ 70 ձեռնարկությունում, այլ, ըստ ձեզ, լուսաբանել եմ Գագիկ Ծառուկյանին»,- ասաց Արաբյանը՝  ներկայացնելով նաև լրատվական թողարկման մեջ ներառված այլ լուրեր ևս։

«Դուք այդ թողարկման մեջ, որ բերում եք օրինակ, որ Գագիկ Ծառուկյանն է լուսաբանվել, քանի՞ վայրկյան է այդ տեսագրությունում եղել Գագիկ Ծառուկյանը, ես չգիտեմ։ Այս իրադարձությունները ես չեմ պլանավորել, դա պետության պլանավորած իրադարձություններն են»,- նշեց նա։

ՀՌՀ-ն հայտարարեց, որ «Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ կիրառում է 100 հազար դրամ վարչական տույժ։

Մանրամասն՝ տեսանյութում։