կարևոր
490 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-06 14:52
Հասարակություն

«Ասոցացման մասին ասեցիք, հիշեցի՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում կարող եք մարդ գցել մեքենայի տակ ու ոչ ոք չպատժվի»․ Կենտրոն» TV-ի գլխավոր տնօրենը՝ ՀՌՀ անդամին

«Ասոցացման մասին ասեցիք, հիշեցի՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում կարող եք մարդ գցել մեքենայի տակ ու ոչ ոք չպատժվի»․ Կենտրոն» TV-ի գլխավոր տնօրենը՝ ՀՌՀ անդամին

ՀՌՀ-ն վարչական վարույթ է հարուցել «Կենտրոն» ՀԸ դեմ՝ նշելով, որ հուլիսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում լրատվական թողարկումներում նույն թեմայի՝ Գագիկ Ծառուկյանի տանը, ընկերություններում  արված խուզարկությունների և ձերբակալության մասին լուսանաբումը գերազանցել է 25 տոկոսը։

Հանձնաժողովը համարում է, որ հեռուստաընկերությունը խախտել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի այն կետը, ըստ որի՝ հեռարձակողի լրատվական հաղորդումներում միևնույն թեմայի լուսաբանումը չպետք է գերազանցի կոնկրետ հաղորդման ընդհանուր եթերաժամանակի 25%-ը։

Նշենք, որ ՀՌՀ-ն «Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանեց 100 հազար դրամով։

Հանձնաժողովի անդամ Արթուր Մանուկյանը, դիմելով «Կենտրոն» ՀԸ-ի տնօրենին, դիտարկում արեց, թե՝ առյուծի պատկերն իր մոտ նույնացվում է ինչ-որ բաներով։

Մանրամասն՝ տեսանյութում։