|
Փոխարժեքներ
01 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Հուլիսի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին է ստացվել տեղեկություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ վարույթի նյութերի՝ անհայտ անձը 2025 թվականի նոյեմբերին Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/3 հասցեում գործող «Զոլեր» սգո սրահի տարածքում գտնվող վճարային տերմինալի միջոցով կատարել է հափշտակություն՝ ընկերությանը պատճառելով 3.5 մլն դրամի գույքային վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։