|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել` Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել:
Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը:
Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում եւս առկա է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դեմ․ այն հանվեց Հայաստան ելքի եւ մուտքի կնիքների վրայից: Բանը հասել է նրան, որ նոր անձնագրերում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա: