|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Մոտիկից ցանոթ լինելով եղբայրներին՝ ես չեմ պատկերացնում, թե ինչ տիպի պետք է մարդիկ եկեղեցում կոնֆլիկտ հրահրեին, որպեսզի նրանք այդպիսի բան անեին: Նրանք այն մարդիկ են, որոնք կյանքում չէին կռվի ամենամեծ թե փոքր թեմայով»,- ՆԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց երեկ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված եղբայրների համադասարանցին:
Նա ընդգծեց, որ երբեք չի լսել, որ եղբայրները ինչ-որ քաղաքական ուղղվածություն ունենան կամ ինչ-որ կուսակցության անդամ լինեն:
«Իմ կարծիքով ընդամենը մարդկանց բրթելով չեն թողել, որ աղոթեն, հետո էլ ձերբակալել են, քանի որ նրանք փորձել են իրենց դիրքը պաշտպանել, փորձել են չթողնել ուրիշի հանդեպ ինչ-որ բռնություն կիրառվի»,- հավելեց նա: