կարևոր
4231 դիտում, 12 ժամ առաջ - 2026-01-09 19:24
Քաղաքական

ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով ձերբակալվել է «Կուկ» մականունով Արթուր Ասրյանը

ԲԱՑԱՌԻԿ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ «Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով ձերբակալվել է «Կուկ» մականունով Արթուր Ասրյանը

Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Չաղ Ռուստամի հոր սպանության գործով ձերբակալված անձը քրեական աշխարհում հայտնի «Կուկ» մականունով Արթուր Ասրյանն է։

«Իշխանության» հետ զրույցում Ասրյանի մտերմիներից մեկն ասաց, որ «Կուկին» մի քանի օր առաջ կալանավորել էին մեկ այլ քրեական վարույթի շրջանակում։ Պարզվում է՝ Ասրյանը մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով գտնվել է տնային կալանքի մեջ, որի ընթացքում ոտքից պոկել է պրոբացիայի ծառայության սարքը եւ դիմել է փախուստի։ Սեպտեմբերից նա գտնվում էր հետախուզման մեջ։ Չաղ Ռուստամի հոր սպանությունից օրեր անց Ասրյանին հայտնաբերել եւ դատարանի որոշմամբ կալանավորել են։

«Իշխանություն» լրատվականը «դատալեքս»-ից տեղեկացավ, որ Արթուր Ասրյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու, ինչպես նաև ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար։ Ըստ գործի նյութերի՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 53-րդ շենքի հետնամասում գտնվող այգում, նա ապօրինի կերպով ձեռք բերված ատրճանակից կրակոցներ է արձակել չորս անձանց՝ Դավիթ Տոնոյանի, Տիգրան Թամրազյանի, Վարդան Փաշինյանի և Տարոն Թամրազյանի ուղղությամբ։ Նշենք, որ հիշյալ անձանցից երկուսը հանդիսանում են օրենքով գող Կանևսկոյի ազգականները»։