կարևոր
1444 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-04 17:54
Հասարակություն

Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են Միքայել Սրբազանին

Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեսակցել են Միքայել Սրբազանին

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանն ու Գեղամ Մանուկյանը տեսակցել են Միքայել Սրբազանին․

«Այսօր Գյումրու տոնն է, այսօր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը պետք է լիներ իր սիրելի Գյումրիում, պետք է լիներ Սուրբ Յոթ Վերք եկեղեցում՝ իր հավատավոր հոտի կողքին, բայց Սրբազանն այսօր ԱԱԾ մեկուսարանում է… Գեղամ Մանուկյանի հետ տեսակցեցինք Սրբազանին, երեկվա խայտառակ դատավճռից հետո։ Ամուր էր, ինչպես միշտ՝ հումորը տեղը։ 2 ժամից ավել զրույցները իսկական դասախոսություններ են, անփոխարինելի դասախոսություններ Սրբազանի կողմից։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի գյումրեցիներ, ձեզ եմ փոխանցում Սրբազանի նամակը՝ մեկուսարանից

Սիրելիներ,
Այս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։

Սա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը, թեեւ որքան թքես անամոթի երեսին, իր համար անձրեւ է թվալու։ Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր։ Առայժմ այսքանը…

Սիրելի գյումրեցիներ, հարազատներ,
Շնորհավորում եմ մեր քաղաքի օրվա առիթով եւ շնորհակալ եմ զորակցության եւ սատարումի համար: Մաղթում եմ, որ այսօր լավ ուրախանաք եւ ժպիտն անպակաս լինի ձեր գեղեցիկ դեմքերից: Այդ ժպիտը ավելացնել եմ փորձել վերջին 26 տարիներին եւ այսօր ձեր ցնծությունը լավագույն նվերը կլինի ինձ՝ բանտի պատերից ներս, որտեղ Աստված ինձ հետ է միշտ…

Օրհնությամբ՝ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
04.10.25թ.
100-րդ օր իմ բանտարկության»