|
Փոխարժեքներ
20 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.21 |
| EUR | ⚊ | € 444.85 |
| RUB | ⚊ | ₽ 4.8685 |
| GBP | ⚊ | £ 511.21 |
| GEL | ⚊ | ₾ 140.89 |
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի և Պետրոս Մեղրյանի հետ տեսակցել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
«ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներ Լևոն Քոչարյանի և Պետրոս Մեղրյանի հետ տեսակցեցինք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին։
Հրամանատարն ամուր է, վճռական, հավատում է արդարության վերականգնմանը։ Եվ իսկապես, արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։
Օրվա բռնապետական ռեժիմը կալանավորել է մի մարդու, որից Արցախում փախչում էր չեչեն գրոհայինների առաջնորդ, վարձկան ահաբեկիչ Շամիլ Բասաևը, որը հետո հայտարարում է, որ Արցախում կռվելն անիմաստ էր, քանի որ հայերին հաղթելն անհնար էր։
Լեգենդար հրամանատարն իր տեսակով և՛ մտավորական է, և՛ մարտիկ։ Ռազմական գործողությունների դեպքում իր երկու որդիների հետ Մինասյանը մշտապես հայտնվում էր առաջնագծի ամենաթեժ կետերում։ Զենքով հայրենիքը պաշտպանող հրամանատարն անչափ զգացմունքային է․ այդ մասին են վկայում իր բանաստեղծությունները։
Աշոտ Մինասյանը Արցախյան ազատամարտի կենդանի լեգենդներից է, նրա կալանավորումը՝ անթույլատրելի»։