Փոխարժեքներ
04 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հոկտեմբերի 7-ին տեղի կունենան Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրություններ։ Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո ավագանին իր կազմից ընտրելու է համայնքապետ: Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու:
Եվ ահա, երեկ մեզ հայտնի դարձավ, որ «Ապրելու երկիր» կուսակցությունն առաջադրելու է Օնիկ Հախվերդյանի թեկնածությունը: Նա ինչպես 2025 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընտրություններում եղել է ցուցակի 2-րդ համարը։
Մեր տեղեկություններով, Օնիկ Հախվերդյանն ունի կառավարման մեծ փորձ, տիրապետում է համայնքի խնդիրներին և, ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կընտրվի Փարաքար համայնքի ղեկավար։a