Փոխարժեքներ
02 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Վերջին տասնամյակների ընթացքում Սեպտեմբեր 2-ին տոնական տրամադրությունը ինքնին գալիս է մեզ, թեև շատ խոչընդոտներ կան այսօր այդ ուրախությունն ու ցնծությունը վերապրելու, բայց միևնույն է՝ տոնը մեր սրտի խորքում մնում է և այդ առիթով ուզում եմ բոլորին շնորհավորել Արցախի հանրապետության տոնի առթիվ։ Այս մասին «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով այս խորհրդաժողովին ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նա կարևորեց արցախցիների իրավունքների պաշտպանությունն՝ ընդգծելով, որ հանրիավի բոլոր իրավունքները ոտնահարված են՝ սկսյալ աստվածապարգև իրավունքից։
«Աստվածային արարչության մեջ ամենաարժեքավորը մարդկային կյանքն է և ամեն բան պետք է ծառայի մարդկային կյանքի ապահով ու բարօր ընթացքին, չկա ավելի մեծ արժեք, քան կյանքը։ Այսօր մենք ունենք առաջնային մի խնդիր՝ կյանքի իրավունքի ապահովման, այսինքն, անտունի մնացած, բռնի տեղահանված մեր 120-140 000–ից ավելի քույրերի և եղբայների կյանքի իրավունքը, ոչ թե պարզապես կյանքի, այլ արժանապատիվ կյանքի իրավունքը Հայաստան երկրի մեջ նախևառաջ, որոհետև, եթե մենք խոսում ենք նրանց վերադարձի մասին՝ մենք պետք է ապահովենք նրանց արժանապատիվ բնականոն կյանքը Հայաստանում, որ կարողանանք ունենալ նրանց, ովքեր կարողանան վերադառնալ։
Մեր խնդիրներից մեկն է այսօր նաև մեր պատմության պահպանումը ոչ թե որպես գիտություն, այլ վկայություն մեր լինելիության և մեր պահանջատիրության, ով ենք, որտեղ ենք, որտեղից, ինչքան ժամանակ։ Շատ լավ գիտենք, թե մեր պատմության նկատմամբ ամեն տեղերից ինչպիսի ոտնձգություններ են լինում և նույնիսկ ոմանք կարողանում են ասել, որ հայերն այս տարածածրջանի վերջին բնակվածներն են։ Ուստի մեզ համար շատ կարևոր է պահել, պահպանելու այդ պատմության վկայությունները, մեր պատմական բոլոր հուշարձանները, որոնք վտանգի տակ են»,-ասաց սրբազանն՝ ընդգծելով, որ գլխավոր հրամակայանը արցախցիների կյանքի և արդար իրավունքների պաշտպանությունն է։
Մանրամասն՝ տեսանյութում։