|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Հայաստանյաց առաքելական եկեղեցին ինչ-որ կազմակերպություն չէ։ Այն մեր միակ, պատմական և մշտապես գործող կատույցն է, որ այսուհետ էլ մշտապես գործելու է և իր ազգի ոչ միայն հեգևոր այլև ազգային շատ այլ հարցերի համար իր առաքելություն ը շարունակելու է։ Այս մասին Վեհափառի հայրապետի և 6 սրբազանների գործով դատական նիստից հետո լրագրողներին ասել է Նաթան Սրբազանը։
«Եկեղեցին, ոչ ՀԷՑ է, ոչ «Մուլտի Ուելնես» կենտրոն է, որ կարողանան բոլշևիկյան ձևով կուլակաթափ անել, խլել պետականացնել, նշանակել իրենց կառավարիչը։
Եկեղեցին մեր ազգի հոգին է, մարմինը՝ պետությունն է, մարմինը ժողովուրդն է, հոգին եկեղեցին է։ Այսինքն, եկեղեցին պետականացնել հնարավոր չէ՝ բոլշևիկյան իմաստով»,-նշել է սրբազանը։
Հիշեցնենք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը շատ կարճ տևեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց։